Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 10.2007 (7)

Հովհաննես Հովհաննիսյան. բժիշկ-լուսանկարիչ

Հովհաննես Հովհաննիսյան. բժիշկ-լուսանկարիչ

Միակ իրական շքեղությունը մարդկանց հետ շփվելու շքեղությունն է:

Ուզում եմ ներկայացնել բժիշկ-լուսանկարիչ Հովհաննես Հովհաննիսյանին, ում շատերս ճանաչում ենք ուսանողական տարիներից, և որի յուրօրինակ լուսանկարները շատ հաճախ են զարդարում մեր էջերը։


- Քեզ ի՞նչ տարիքից ես հիշում։

 

- Վերջերս մի լուսանկար տեսա, որտեղ չորս տարեկան եմ, ու այդ օրվա իրադարձությունները պարզ հիշում եմ։ Երևի սրանք առաջին հիշողություններիցս են։

 

- Իսկ ի՞նչ հույսեր են քեզ հետ կապել հարազատներդ։


- Բոլորն ընկալում էին ինձ որպես շատ խելոք երեխա, որը պիտի մեծանար ու ինչ-որ լուրջ գործեր աներ։ Դա ինձ դուր էր գալիս. ես էլ էի հավատում։ Հետո դարձա դպրոցական ու այդ դերը չուզեցի կորցնել։ Արդեն ինքս սկսեցի այդ ուղղությամբ աշխատել։ Մի քիչ ավելի դժվար էր, բայց ստացվում էր։


- Ու այդպիսին էլ մնացի՞ր։


- Իհարկե ո՛չ. երբ ազատությունը մի քիչ ավելի է շատանում, սկսում ես ինքդ քո մեջ հայտնաբերել անգամ քեզ համար մինչ այդ անհայտ բնավորության գծեր ու հակումներ։ Օրինակ` բժշկական համալսարանում սովորելու տարիներին հայտնվեցի բեմի վրա` ցուցաբերելով որոշակի հասարակական ակտիվություն, առանց որի ինձ արդեն չեմ պատկերացնում։

 

- Իսկ ի՞նչը քեզ ստիպեց «հայտնաբերել» այդ հակումը։


- Անկե՞ղծ... Ուզում էի անվանական կրթաթոշակ ստանալ։

 

- Իսկ ավելի լո՞ւրջ...


- Լրիվ լուրջ պատասխան է, որովհետև հենց իմ` համալսարան ընդունվելու տարում քույրս չստացավ անվանական կրթաթոշակ նույն այդ հասարակական ակտիվության պակասի պատճառով։ Աչքի առջև ունենալով քույրիկիս դառը փորձը` հենց առաջին կուրսից հայտնվեցի ուսանողական խորհրդում, ու գիտե՞ս` ինձ դուր եկավ։ Դարձա բժշկականի ուսխորհրդի Հովիկը, որին համարյա բոլորը կամ գոնե մեծ մասը մեր բուհում ճանաչում էին։

 


- Ու դա քեզ դու՞ր է գալիս։


- Այո՛, իհարկե։ Դա արդեն մտածելակերպ է, ես սիրում եմ նախաձեռնություններ ու ցանկացած նոր միջավայրում հայտնվելուց փորձում եմ առավելագույնս կարճ ժամանակում հայտնվել բոլորի ուշադրության կենտրոնում։

 

- Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիր լուսանկարել։


- Լուսանկարչությամբ սկսեցի զբաղվել 2001-2002 թ.թ., երբ ավելի քան պարզ, ժապավենային ֆոտոխցիկով սկսեցի նկարել ինձ շրջապատող ու իմ կարծիքով հետաքրքիր երևույթները։ Այն ժամանակ, իհարկե, ոչ մի արժեքավոր նկար չստացվեց, բայց բուն պրոցեսը շատ հրապուրիչ էր։ Հետո, երբ արդեն թվային ֆոտոխցիկ ''ձեռքս ընկավ'', սկսեցի առաջին քայլերն անել այդ աշխարհում։

 

- Իսկ ի՞նչն է քեզ ամենից շատ գրավում լուսանկարչական արվեստում։


- Ինչ-որ տեղ կարդացել եմ, որ լուսանկարը դա շարժումն է կանգնած վիճակում։ Շատ եմ սիրում նկարել իրական կյանքը, շարժումը։ Երբեմն իսկապես շատ հետաքրքիր ու յուրօրինակ կադրեր են ստացվում։ Հետո բազմաթիվ լուսանկարչական գրքեր ձեռք բերեցի։ Գուցե տարօրինակ թվա, բայց լուսանկարչությամբ լրջորեն սկսեցի զբաղվել հատկապես մաշկավեներաբան դառնալուց հետո։ Մեր կլինիկայում շատերը, այդ թվում նաև իմ ղեկավարը, իրենց բոլոր հիվանդներին նկարում են։ Ստացվեց այնպես, որ ամեն օր նկարում էինք հիվանդներին, իսկ ազատ պահերին մի քանի նկար էլ անում էինք կլինիկայի բակում։ Աստիճանաբար սա ավելի ու ավելի սկսեց ինձ հետաքրքրել, առավել ևս, որ նկարներս սկսեցին դուր գալ շրջապատին։ Հետո, որպես դրա հետևանք. սեղանիս վրա սկսեցին լուսանկարչությանը նվիրված գրքեր հայտնվել։ Այնտեղ կային նկարներ, որոնց նայելիս ուղղակի հնարավոր չէր չսիրահարվել ու չտարվել լուսանկարչությամբ։

 


- Մասնագիտական ի՞նչ գաղտնիքներ կան, որոնց ոչ թե ինքնուրույն ես տիրապետել, այլ այդ գրքերի օգնությամբ։


- Շատերին լուսանկարչի մասնագիտությունը բավականին պարզ է թվում. մարդկանց մեծ մասը մտածում է, որ լավ լուսանկար անելու համար հարկավոր է ընդամենը սեղմել ֆոտոխցիկի համապատասխան կոճակը։ Սա, իհարկե, ճիշտ է այն հանրահայտ դեպքերում, երբ բոլոր նկարվողները, անշարժ կանգնած, ժպտում են... Իսկ քանի որ մենք խոսում ենք լուսանկարչական արվեստի մասին, պարտավոր եմ փաստել, որ այստեղ անհրաժեշտ է բավականին լուրջ իմացություն և պատրաստվածություն, որովհետև կա մի տեխնիկական նվազագույն մակարդակ, որից ավելի ցածրը լուսանկարը դարձնում է առնվազն վանող։

 

- Համարո՞ւմ ես արդյոք քեզ պրոֆեսիոնալ լուսանկարիչ։


- Ո՛չ, այն, ինչին ես հասել եմ այս ասպարեզում, միանշանակ սիրողական բնույթի է ու շատ հեռու պրոֆեսիոնալիզմից։ Տարիների ընթացքում եկել եմ այն եզրակացության, որ պրոֆեսիոնալ լուսանկարիչը նա է, ով այդ աշխատանքով է դրամ վաստակում։ Այսինքն` նա, ով կարողանում է վաճառել իր լուսանկարները։ Հայաստանում այդպիսիք բավականին շատ են։ Համեմատության կարգով ասեմ, որ իմ նկարները գնելու ցանկություն, համենայն դեպս առայժմ, ոչ ոք չի հայտնել։


- Ասում են՝ լուսանկարիչ են դառնում այն մարդիկ, որոնք ունեն մեծ երևակայություն, բայց չունեն գեղանկարիչ դառնալու տաղանդ։


 

- Երևի համաձայնեմ, քանի որ լուսանկարիչը պետք է ունենա վառ երևակայություն, որպեսզի գտնի այն կադրը, որտեղ իրերն ու մարդիկ դասավորված կլինեն այնպես, ինչպես ինքը կուզենար նրանց տեսնել։ Բացի այդ, լուսանկարիչների մեծ մասը գիտի միջինից մի քիչ ավելի լավ նկարել, ու ինքս էլ նկատել եմ, որ հենց նրանց աշխատանքներն ավելի հաջող են ստացվում։


- Ինքդ նկարո՞ւմ ես։


- Չէ՛, կարծում եմ, որ դասամիջոցներին տետրի վերջում նկարելը նկարել չէ։ Իմիջիայլոց, գրում եմ աջ ձեռքով, նկարում` ձախով...

 

- Արդյո՞ք լուսանկարչական օբյեկտները քեզ համար միշտ բավարար են և մատչելի։ Կա՞ն լուսանկարներ, որոնց մասին տակավին երազում ես...


- Վերջերս շատ են խոսում Արարատ լեռը բարձրանալու մասին։ Անշուշտ ուզում եմ Արարատի գագաթից նկարել Հայաստանը։ Գուցե և լավ նկարներ չստացվեն, բայց կա այդպիսի գաղափար։ Ի դեպ, լուսանկարիչների մեծ մասի համար երազանք է մերկ մարմին նկարելը, որովհետև ընդունված տեսակետ է, որ դրանք ամենագեղեցիկ լուսանկարներն են։ Վերադառնալով ինձ` նշեմ, որ ամենամեծ երազանքս, որ հուսով եմ, կամ ավելի ճիշտ, վստահ եմ` կիրականացնեմ, դա մակրոնկարչություն ասածն է, երբ նկարում ես այն, ինչը սովորական աչքով գրեթե տեսանելի չէ։ Օրինակ, շատ հետաքրքիր է նկարել մանր միջատներ։ Այդ ցանկությունը շատ վաղուց ունեմ, սակայն բացակայում է տեխնիկական բազան. դեռևս չունեմ համապատասխան ֆոտոխցիկներ։ Հուսով եմ` դա ժամանակի հարց է։


Էլ ի՞նչ եմ ուզում։ Ուզում եմ Հայաստանը նկարել. շատ հետաքրքիր երկիր ունենք, որն ամեն անգամ նորովի եմ հայտնագործում։

 


- Ո՞ւմ ես սիրում ամենաշատ նկարել։


- Լուսինեին` նշանածիս։ Իհարկե, այստեղ կա սուբյեկտիվ մոտեցում, բայց դա կարծում եմ` բնական է։


- Իսկ լուսանկարչությունը գոնե ինչ-որ պահի ինչ-որ չափով օգնե՞լ է Լուսինեի ուշադրությունը գրավելուն...


- Իհարկե, բա ինչպե՞ս ծանոթացանք... Սկզբում նկարում էի, հետո այդ նկարները տանում էի իրեն ու...

- Կա՞ն ֆոտոգենիկ և ոչ ֆոտոգենիկ դեմքեր։


- Ո՛չ, պարզապես որոշ դիմագծեր ավելի հեշտ է բացահայտել, որոշները` համեմատաբար դժվար, բոլորին, առանց բացառության, կարելի է շատ հետաքրքիր ներկայացնել։

 

- Որո՞նք են քո լավագույն աշխատանքները։


- Մի նկար ունեմ, որտեղ որսացել եմ մեր տան նկուղը քանդելու պահը, կոչվում է "Աժդահակ". սա շատ եմ սիրում։ "Մաքրություն" վերնագրով լուսանկար ունեմ, ուր պատկերված է քրոջս դուստրը՝ լվացվելիս։

 

- Ինչո՞ւ ես անուններ տալիս նկարներին։ Թող ամեն մեկը տեսնի այն, ինչ ուզում է, ու ինքն իր համար անուն գտնի։


- Չէ՛, անուններ տալը ճիշտ է, ինչպես առանց անունի մարդը, այնպես էլ լուսանկարը չի կարող հետաքրքիր լինել։ Ու բացի այդ, ուզում եմ, որ նայողը տեսնի այն, ինչ ես եմ տեսել։ Եթե մեկ ուրիշ բան էլ տեսնի, ավելի լավ. ի՛ր գործն է, բայց առաջին հերթին ուզում եմ ի՛մը մատուցել, ե՛ս եմ հեղինակը։

 

- Մասնակցե՞լ ես ցուցահանդեսների։


- Երկու անգամ. մեկը՝ Հայաստանում, մյուսը` Իտալիայում, որից, ի դեպ, ոչ մի տեղեկություն չունեմ, միայն գիտեմ, որ աշխատանքս ցուցադրվել է։

 

- Ինչպե՞ս կարելի է տեսնել նկարներդ։


Ինտերնետում կա էլեկտրոնային կայք` www.hovulik.fotogroups.am, որտեղ տեղադրել եմ մոտ հինգ հարյուր տարբեր կարգի, տարբեր որակի, տարբեր տրամադրությամբ կատարված աշխատանքներ։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 10-2007 (7)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վնասվածքաբանությունը Հայաստանում
Վնասվածքաբանությունը Հայաստանում

Հարցազրույց 'Էրեբունի'' բժշկական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն, վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար, ԵՊԲՀ վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բ.գ.թ., Արմեն Չարչյանի հետ...

Բժշկի ընդունարանում Բժիշկներ
Հեռուստաբժշկությունը Հայաստանում
Հեռուստաբժշկությունը Հայաստանում

Հեռուստաբժշկությունը նոր տեխնոլոգիա չէ, այն ժամանակակից բժշկության մի ամբողջ բնագավառ է, որը ծնունդ է առել մարդկայինբանականության և գիտական մտքի, ինչպես նաև ինֆորմացիայի...

Հրատապ թեմա Հայաստանում
''HEALTHY VILLAGE'' ծրագրի երկրորդ փուլը Լճաշեն գյուղում
''HEALTHY VILLAGE'' ծրագրի երկրորդ փուլը Լճաշեն գյուղում

Հարգելի ընթերցող, նախորդ համարում տպագրված հոդվածում, որը նվիրված էր "Healthy Village" ծրագրին, մենք խոստացել էինք, որ հետամուտ ենք լինելու վերջինիս ընթացքին և արդյունքներին, քանի որ հաջողության դեպքում այն կարող է, որպես հաջողված փորձի...

Թվեր և փաստեր Իրադարձություններ Հայաստանում
Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը
Երիտասարդ բժիշկների IV միջազգային գիտաժողովը

2007 թ. սեպտեմբերի 20-23-ին Հայկական բժշկական ասոցիացիան, Երևանի պետական բժշկական համալսարանը, ՀՀ առողջապահության նախարարությունը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան, Առողջապահության ազգային ինստիտուտը, Երևանի...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Ցիստիտը չի' կարելի անտեսել
Ցիստիտը չի' կարելի անտեսել

Ցիստիտ... Դժվար թե գտնվի այս տանջալից հիվանդությամբ գոնե մեկ անգամ չհիվանդացած կին. Կանանց 20%-ի մոտ այն լինում է տարին մեկ անգամ: Տղամարդկանց մոտ այս հիվանդությունը հանդիպում է 25 անգամ ավելի հազվադեպ, քան կանանց...

ԿԻՆ: Հիվանդություններ Միզային համակարգ
Ընկալունակություն, ներըմբռնողություն, հոտառություն
Ընկալունակություն, ներըմբռնողություն, հոտառություն

Գիտական տեսանկյունից, խոսելով մարդու ընկալունակության և հոտառության մասին, հասկանում ենք նրա կողմից ոչ-վերբալ ազդանշաններն ընկալելու կարողությունը և այդ ազդանշանները համարժեքորեն խոսքի հետ համադրելու ունակությունները

Հոգեկան առողջություն Ես
D խմբի վիտամիններ (կալցիֆերոլներ)
D խմբի վիտամիններ (կալցիֆերոլներ)

Վիտամին D անվանում են քիմիական կառուցվածքով նման և ֆոսֆորա-կալցիումական նյութափոխանակությունը կարգավորող մի քանի միացությունների խումբը ¥էրգոկալցիֆերոլ-D2, խոլեկալցիֆերոլ-D3...

Վիտամիններ և միներալներ
Մեծ դեղատուփ ձեր փոքրիկի համար
Մեծ դեղատուփ ձեր փոքրիկի համար

Որպես կանոն, յուրաքանչյուր ծննդատանը ապագա մայրիկին զգուշացնում են, թե ինչ դեղամիջոցներով է անհրաժեշտ «զինվել»։ Այդ իսկ պատճառով կանայք դեղատուն են գալիս ամենաանհրաժեշտ միջոցների...

Առաջին նախաբժշկական օգնություն
Այս զարմանահրաշ կաղամբը
Այս զարմանահրաշ կաղամբը

Կաղամբից կերակուր պատրաստելիս դժվար թե մարդու մտքով անցնի, որ այդ բանջարեղենը բացի համեղ և օգտակար լինելուց նաև բուժիչ հատկություններով է օժտված։ Հին հույները կաղամբին վերագրում էին այնպիսի։...

Սնունդը և առողջությունը
Ձգտելով կատարելության
Ձգտելով կատարելության

Մարմնի կազմվածքը` «եռանկյունի»

Մարմնի այսպիսի կազմվածք ունեն` Դեմի Մուրը, Գրետա Գարբոն, Մարլեն Դիտրիխը, Էդիտ Պիաֆը, Ժակլին Քեննեդի-Օնասսիսը...

Սնունդը և առողջությունը Առողջ և գեղեցիկ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ